«Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում այսօր` ժամը 19:00-ին, տեղի կունենա հուշ-երեկո` նվիրված բանաստեղծ, երգահան, գրող, վիպասան և սցենարիստ Բուլատ Օկուջավայի ծննդյան 90-ամյակին: Մայրաքաղաքի թատրոնների երգիչներն ու դերասանները, հեղինակային երգիչներն ու ԵՊՀ-ի մշակութային կենտրոնի մեներգիչները կկատարեն Օկուջավայի հայտնի երգերը: Միջոցառման շրջանակում կհնչեն «Грузинская песня», «Песенка об Арбате», «Посвящение Высоцкому», «Ваше благородие», «Молитва», «Дождик осенний» և հայտնի այլ երգեր:
Մուտքն ազատ է: